ՀԽ անդամներ

ՌՈՒԲԵՆ ԲԱԼԱԲԱՆՅԱՆ

Ծնվել է 1940թ.-ին, Երևան քաղաքում:

1947-1957թթ. սովորել և ավարտել է Երևանի N49 միջնակարգ դպրոցում: 1958-1959 թթ. սովորել է Երևանի թիվ 1 տեխնիկական ուսումնարանում, ստացել ձուլողի մասնագիտացում: 1961-1967 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում, ստացել իրավաբանի որակավորում:

1959-1961 թթ. աշխատել է Երևանի քաղխորհրդի տրամվայ-տրոլեյբուսների աշխատանքը համակարգող վարչությունում՝ որպես կայարանապետ: 1962-1964 թթ. աշխատել է «Հայիմշինտրեստ»-ի N3 վարչությունում՝ որպես բանվոր:

1964-1967 թթ. աշխատել է Երևանի փորձնական էլեկտրատեխնիկական գործարանում՝ նախ որպես բանվոր, ապա՝ գործարանի ֆիզկուլտուրայի մեթոդիստ:

1967-1971 թթ. աշխատել է Երևանի թիվ 1 կարի արտադրամասում՝ որպես ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար:

1971-1974 թթ. եղելէ ՀԼԿԵՄ կենտկոմի դասախոս, այնուհետ՝ դասախոսական խմբի ղեկավար:

1974-1980 թթ. ՀԿԿ Սպանդարյանի շրջկոմի կազմակերպչական բաժնի հրահանգիչն է եղել:

1980 թ. սեպտեմբերին ընտրվել է ժողովրդական դատավորի պաշտոնում և աշխատել է մինչև 1991 թ.: 1991-1996 թթ. եղել է Սպանդարյանի շրջկոմի ժողդատարանի նախագահ:

Փաստաբան է, 1996թ. ցայսօր՝ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ: 2014 թ.-ից «Վետերան իրավաբանների միություն» ՀԿ նախագահն է և ՀՀ քաղաքացիական հասարակության ցանցի մարդու իրավունքների ոլորտի պատասխանատու:

Թեմատիկ հոդվածներ

Նաև
Close
Back to top button
Close