Նորություններ

ՌԴ Հանրային պալատը հույս է հայտնել նոր՝ 7-րդ կազմով ևս շարունակել համագործակցությունը ՀՀ Հանրային խորհրդի հետ

ՌԴ Հանրային պալատի գլխավոր քարտուղարի՝ միջազգային հարաբերությունների գծով տեղակալ Ա. Շկոլնիկը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ս. Սաֆարյանին ուղղված նամակով տեղեկացրել է, որ ՀՊ 7-րդ կազմն արդեն ձևավորված է. գլխավոր քարտուղար է ընտրվել Լ. Միխեևան:

Ս. Սաֆարյան, Ա. Շկոլնիկ

Նոր կազմի անունից՝ Ա. Շկոլնիկը վստահություն է հայտնել, որ ՀՀ Հանրային խորհրդի հետ համագործակցությունը շարունակելու է մնալ միջազգային հարաբերությունների կարևորագույն ուղղություններից մեկը: «Հանրային պալատը հաստատում է առկա պայմանավորվածությունները և համոզմունք է հայտնում շարունակել համագործակցությունը նաև ապագայում: Հանրային պալատի անդամները պատրաստակամ են ներգրավվել երկկողմ և բազմակողմ համաժողովներում, ֆորումներում և գործունեության հիմնական ուղղություններին առնչվող այլ միջոցառումներում»,- ասված է նամակում:

ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը պատասխան նամակով շնորհավորել է ՀՊ նոր կազմին՝ նշանակումների և ընտրությունների կապակցությամբ և շնորհակալական խոսք ուղղել նախկին գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար:  Ափսոսանք հայտնելով հետաձգված փոխայցերի համար, որոնք այս պահին անհնար են դարձել կորոնավիրուսային համավարակի պատճառով՝ Ս. Սաֆարյանը հույս է հայտնել, որ դրանք հնարավոր կդառնան համավարակային իրավիճակի մեղմացումից անմիջապես հետո: Մինչ այդ, ռուսական կողմին առաջարկվել է փոխգործակցության հիմնական ուղղությունների շրջանակում կազմակերպել առցանց կոնֆերանս: Առաջիկայում կհստակեցվեն այն թեմաները, որոնց շուրջ այս ձևաչափով հնարավոր քննարկումները կարող են արդյունավետ լինել:

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close