Նորություններ

Ռազմարդյունաբերության թեմայով հերթական հանդիպումը Հանրային խորհրդում

Սույն թվականի հունվարի 18-ին Հանրային խորհրդի նախագահի գլխավորությամբ տեղի ունեցավ գիտության ֆինանասավորմանը և գիտելիքահեն ռազմարդյունաբերությանն  առնչվող հարցերով հերթական հանդիպումը, որին մասնակցում էին ՀԽ Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, Լայմտեխ ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը, Ռոբոմարտ ընկերության տեխնիկական տնօրեն Տիգրան Շահվերդյանը:

Քննարկման ներկաները բարձր գնահատեցին գիտության, հատկապես, նոր, արդիական գիտելիքի դերի կարևորությունը, մանավանդ հետպատերազմյան ստեղծված իրավիճակում, երբ ռազմարդյունաբերությունը առաջնահերթություն է, գերժամանակակից գիտական միտքը` այդ ճանապարհին միակ փրկությունը:

ՀԽ նախագահը խոսելով գիտական համայնքի ձևավորման անհրաժեշտությունից ընգծեց անելիքների կարևորությունը և առաջարկեց ներկաներին ձևավորել  ակնկալիքների կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ թիրախներ, որպեսզի պետությունը  նույնպես կարողանա հստակեցնել  իր քաղաքականությունը գիտական համայնքի ձևավորմանը և նաև  առաջադրի իր  ակնկալիքները:

Քննարկաման ավարտին ներկաները որոշեցին նախաձեռնել ևս մեկ՝ ավելի լայն կազմով հանդիպում, որտեղ ներկա կլինեն նաև ԿԳՄՍ նախարարության, Գիտության կոմիտեի ներակայացուցիչներ, գիտական համայնքի և այլ հետաքրքրված կազմակերպություններ  և անձինք:

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close