Նորություններ

Պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նիստ՝ Հանրային խորհրդում

2021թվականի հունվարի 26-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի ունեցավ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նիստը՝ նախագահությամբ հանձնաժողովի նախագահ Գ. Օհանյանի: Նիստին մասնակցում էր նաև Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ով հանդես եկավ բացման խոսքով:

Օրակարգում ընդգրկված են եղել հետևյալ հարցերը.

• Հետպատերազմյան շրջանում առաջարկվող պաշտպանական միջոցները՝ կապված բանակի ստորաբաժանումներում նորատիպ զորամիավորում ստեղծելու հետ:

• Քրեակատարողական ծառայության աշխատակիցների աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերի քննարկում:

• Պաշտպանության նախարարության աշխատակիցների սոցիալական ապահովության խնդիրների հարցերի քննարկում:

Նիստի արդյունքներով ընդունվեց որոշում Քրեակատարողական ծառայության աշխատակիցների աշխատանքային իրավունքների խախտման հարցով համապատասխան առաջարկություններով վարչապետին դիմելու մասին, իսկ Պաշտպանության նախարարության աշխատակիցների սոցիալական ապահովության խնդիրների՝ զինծառայողների սոցիալական իրավունքների մասով որոշում կայացվեց կազմակերպել Հանրային խորհրդի նախագահի հանդիպումը ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close