Շնորհավորական ուղերձ Հայրապետ Գալստյանին՝ հոբելյանի առթիվ

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը իր և խորհրդի անունից շնորհավորական ուղերձ է հղել բժիշկ, ակադեմիկոս, Հանրային խորհրդի անդամ Հայրապետ Գալստյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ․
Հարգարժա՛ն պարոն Գալստյան,
Իմ և Հանրային խորհրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ հոբելյանական տարեդարձի առթիվ։
Անգնահատելի է Ձեր դերը մեր երկրում բժշկագիտության զարգացման գործում։
Իբրև փորձառու մասնագետ՝ Դուք խթանել եք Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացմանը, իբրև հեղինակավոր գիտնական՝ Ձեր նպաստը բերել միջազգային հարթակներում Հայաստանի հեղինակության բարձրացմանը։
Ձեր հասարակական գործունեությունը, որը մաս է կազմում նաև Հանրային խորհրդին, խարսխված է մարդկային, քաղաքացիական և մտավորականին վայել բարձր արժեհամակարգի վրա։
Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ։
Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան