ՀինՆորություններ

Նրա անունը միշտ վառ կմնա մեր սրտերում

Ռոլես Աղաջանյանի մահը մեծ կորուստ ու ցավ է բոլորիս համար:

Նա Արցախյան շարժման ակունքներում կանգնած, Արցախի ազգային-ազատագրական պայքարին, ապա ազատ Արցախի պետականության կերտման գործին իր կյանքը նվիրած մի գործիչ էր, հայրենանվեր մի մարդ, որին երախտապարտ ենք բոլորս, և որով կարող է հպարտանալ Արցախի յուրաքանչյուր քաղաքացի:

Ցավում եմ, որ նա այլևս մեր կողքին չէ, սակայն վստահ եմ, որ նրա անունը միշտ վառ կմնա մեր սրտերում:

Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ռոլես Աղաջանյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան 

 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close