Նորություններ

Մասնագիտական վերլուծություններն ու առաջարկները Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում են

Հանրային խորհրդի գրասենյակում և հեռավար կարգով շարունակվում են տարբեր ձևաչափերով իրականացվող հանդիպում-քննարկումներն ու հանրային լսումները: Այդ հանդիպումների ընթացքում այսօր ուշադրության կենտրոնում է արտակարգ դրությունը, որը պարտադրում է բազմաթիվ հարցերում սահմանել շատ ավելի փաստարկված և փորձով հիմնավորված գործողություններ: Ստեղծված իրավիճակը հնարավորություն է տալիս նաև Հանրային խորհրդի փորձագիտական ներուժը նոր դիտանկյունից բացահայտելու և նոր որակներ դրսևորելու համար: Այս համատեքստում կարևորում ենք երեկ կայացած հերթական հանդիպումը:

«Խոշոր ռիսկերի կառավարման եվրոպական միջտարածաշրջանային գիտական և կրթական կենտրոն»-ի ղեկավար, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ստեփան Բադալյանը, ով անդամակցում է ՀԽ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովին, երեկ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանին է ներկայացրել երեք՝ բավականին ծավալուն և ընդգրկուն առաջարկությունների ու ուսումնասիրությունների փաթեթներ, որոնք, ըստ էության, միանգամայն պատրաստ են ներկայացվելու ՀՀ կառավարությանը և վարչապետին։ Դրանք վերաբերում են արտակարգ իրավիճակների կառավարման տարաբնույթ հարցերին, ինչպես նաև մի շարք ծրագրերի իրականացմանը, որոնք այսօր կարող են խիստ կարևոր լինել։ Ներկայացված փաստաթղթերն առաջիկայում կդիտարկվեն՝ համաձայն սահմանված ընթացակարգերի, և կկայացվի որոշում՝ գործնականում դրանց կիրառության վերաբերյալ:

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close