ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից Ստամբուլ տեղափոխելը մտահոգիչ է
Փետրվարի 4-ին Հանրային խորհրդի Կրոնի, Սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի կոլեգիայի նիստում քննարկվեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից Ստամբուլ հնարավոր տեղափոխման հարցը:
Նիստին մասնակցում էին Հանրային խորհրդի անդամ, Կրոնի, Սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանը, Հանրային խորհրդի անդամներ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը, Կարինե Դանիելյանը, ՀԽ Ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը, ինտեգրման ենթահանձնաժողովի նախագահ Աղավնի Կարախանյանը, կրոնի ենթահանձնաժողովի նախագահ Սամվել Նադարյանը, հանձնաժողովի անդամներ:
Ներկաներն իրենց մտահոգությունը հայտնեցին հարցի վերաբերյալ՝ փաստելով, որ այդ հանգամանքն ուղղակիորեն հակասում է Հայաստանի և տարածաշրջանի որոշ պետությունների շահերին, ուստի հանձնաժողովն անհրաժեշտ համարեց բոլոր հնարավոր միջոցներով, պետական ու հասարակական կառույցների համատեղ ջանքերով Թուրքիայի այդ վտանգավոր գործունեությանը հակազդելը: