ԶԼՄ-ը մեր մասին

ՌԴ Հանրային պալատը հույս է հայտնել նոր՝ 7-րդ կազմով ևս շարունակել համագործակցությունը ՀՀ Հանրային խորհրդի հետ

ՌԴ Հանրային պալատի գլխավոր քարտուղարի՝ միջազգային հարաբերությունների գծով տեղակալ Ա. Շկոլնիկը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ս. Սաֆարյանին ուղղված նամակով տեղեկացրել է, որ ՀՊ 7-րդ կազմն արդեն ձևավորված է. գլխավոր քարտուղար է ընտրվել Լ. Միխեևան: https://www.1in.am/2802813.html

Վիճահարույց չափորոշիչների հարցը տեղափոխվեց Հանրային խորհուրդ. ՈւՂԻՂ (տեսանյութ)
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հարցազրույցը «ՍիվիլՆեթ»-ին:

Մթերվող կաթի գինն իջեցվում է․ ահազանգ համայնքի ղեկավարից

«A1Plus.am»-ը գրում է. Հանրային խորհրդից տեղեկացնում են, որ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի ղեկավար Տիգրան Հակոբյանը նամակով դիմել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին՝ ներկայացնելով գյուղացիների կենսամակարդակի ապահովման հարցում կարևոր խնդիր և ակնկալելով այդ հարցում Հանրային խորհրդի աջակցությունը՝ հիմնախնդրի լուծմանը հասնելու հարցում:

© 2001 – 2020 «A1Plus.am» Հայաստան

«Հասարակությունն այնքան ռացիոնալ է, որ ողջ եկեղեցուն կամ ամբողջ հոգևոր դասին չի վերագրում արարքներ, որոնք վերագրվում են կոնկրետ անձերի: Դա հստակ է և վիճարկելի չէ: Որևէ մեկը որևէ անհարգալից արտահայտություն հոգևոր դասի ազնվագույն ներկայացուցիչների նկատմամբ չի կատարել…. մենք բոլորս՝ գոնե ես և իմ ճանաչած շատ-շատերը, ովքեր այս իրադարձությունների վերաբերյալ կարծիքներ են հայտնել կամ հայտնում, հավատացյալ մարդիկ ենք, և կարիքը չկա մեր սեփական եկեղեցին պաշտպանել մեզնից: Եկեղեցուն պետք է հանգիստ թողնել». Ստյոպա Սաֆարյան:

16.04.2020 Օրերս հանրային լայն արձագանք գտած քաղաքական իրադարձությունների, դրանց գլխավոր դերակատարների հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ 1IN.AM-ի տաղավարում մեկնաբանություններ է ներկայացրել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպ Սաֆարյանը:

🎦Մանրամասները 1IN.AM-ի տեսանյութում

Աշոտ Միրզոյանի՝ ՀԽ-ին անդամակցության հարցը քննարկման կդրվի. Ստյոպա Սաֆարյան

«Բոլոր հանձնաժողովների անդամներին չէ, որ ճանաչում ենք, հատկապես, որ ես նոր եմ նշանակված, հանձնաժողովների անդամների հետ կապը շատ թույլ է եղել, անգամ հանձնաժողովների նախագահների հետ կապը շփում շատ չի եղել։ Կարինե Դանիելյանի հետ փորձել ենք պարզել նրա ինքնությունը, և պարզվել է, որ հանձնաժողովի նման անդամ ունենք, որից հետո փորձել ենք զանգել, նա չի պատասխանել, հետո անձնական նամակ եմ ուղարկել ֆեյսբուքով՝ հորդորելով գրառումը ջնջել, որին նույնպես չի պատասխանել։ Դրանից հետո գրառման տակ ստիպված եմ եղել արձագանքս դնել գրառման տակ։ Ծավալվել է բանավեճ և պարոն Միրզոյանն անվրդով է մնում իր տեսակետում, որն այնքան էլ տեսակետ չէ, որքան վիրավորանք՝ իրավունքը մերժող գնահատականներով»,-ասաց նա։ АrmDaily.am – © 2020 . Բոլոր իրավունքները պաշտպանված են:

ՀԽ հանձնաժողովի անդամի կողմից այսպիսի բովանդակությամբ տեքստերի տարածումը կունենա համապատասխան արձագանք Հանրային խորհրդի կողմից. հայտարարություն

Երևան, 10.03.2020 ՀՀ Հանրային խորհրդի գրասենյակն ու ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը վաղ առավոտից ստանում են հարցումներ՝ ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ Աշոտ Միրզոյանի` ֆեյսբուքյան էջում արված գրառման վերաբերյալ: Հանրային խորհուրդը դատապարտում է բռնությունն արդարացնող կոչերը և պաշտոնապես հայտնում, որ ՀԽ անդամների և/կամ հանձնաժողովների անդամների որևէ հայտարարություն, կոչ, ուղերձ, գրառում կամ կարծիք չի կարող վերագրվել Հանրային խորհրդին, քանի դեռ տվյալ հայտարարությունը չի հաստատվել խորհրդի կամ հանձնաժողովի նիստում և չի արտահայտում բացարձակ մեծամասնության կարծիքն ու մոտեցումները: Այնուհանդերձ, ՀԽ հանձնաժողովի անդամի կողմից այսպիսի բովանդակությամբ տեքստերի տարածումը կունենա համապատասխան արձագանք Հանրային խորհրդի կողմից և հաշվի առնելով Ա. Միրզոյանի՝ որպես ՀԽ անդամակցող անձի՝ իրավական նորմերին և էթիկական մի շարք սկզբունքներին հակասող հանրային անընդունելի վարքի դրսևորումը, ՀԽ առաջիկա նիստում պարտադիր քննարկման կդրվի հանձնաժողովում նրա հետագա անդամակցության հարցը: Լրատվամիջոցների մեր գործընկերներից ակնկալում ենք համագործակցություն՝ ՀԽ անդամների և ՀԽ հանձնաժողովների և ենթահանձնաժողովների մի քանի հարյուր անդամների անձնական կարծիքները ներկայացնելիս ՀՀ Հանրային խորհուրդը վկայակոչելուց զերծ մնալու հարցում: Որևէ իրադարձության, խնդրի, հարցի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում կարող է հրապարակվել բացառապես պաշտոնական աղբյուրներով՝ publiccouncil.am կայք և ՀԽ ֆեյսբուքյան էջ: ՀԽ գրասենյակը մշտապես հասանելի է բաց աղբյուրներով հրապարակված կապի բոլոր միջոցներով և պատրաստակամ է հնարավորինս սեղմ ժամկետում արձագանքել լրագրողների հարցերին, ըստ անհրաժեշտության՝ տալ մեկնաբանություններ:

© 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

«ՀԽ փորձագետները խորհրդի դեմքն են, և այն հանրությանը պետք է ներկայանա հենց այդ դեմքով». ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյան

«ՀԽ փորձագետները խորհրդի դեմքն են, և այն հանրությանը պետք է ներկայանա հենց այդ դեմքով». ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյան

ՀԽ կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Ա. Թոփուզյանն այսօր հանձնաժողովի նիստում ներկայացրեց նախորդ տարում իրականացված աշխատանքների հաշվետվությունը: Ըստ զեկույցի՝ Կրթության և գիտության հանձնաժողովն արձագանքել է նախորդ տարի տեղի ունեցող ոլորտային իրադարձություններին և հրատապ խնդիրներին:

Հանձնաժողովի անդամ, ֆմգթ. դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Հարությունյանը բարձրաձայնեց գիտության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ, որոնց հրատապ լուծումը պետական կառույցներ – Հանրային խորհուրդ պասիվ համագործակցության դեպքում կարող է վտանգված լինել: ՀԽ նախագահ Ս. Սաֆարյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց ռազմավարական այն քայլերը, որոնց արդյունքում այս համագործակցությունը հնարավոր կլինի դարձնել ավելի արդյունավետ՝ հիմք դնելով խորհրդատվական նոր որակի գործառույթների իրականացմանը:
«Մենք քայլեր ենք ձեռնարկում՝ ապահովելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքների հրապարակայնությունը: Պաշտոնատար անձանց անհրաժեշտ է հրավիրել ոչ թե ՀԽ նիստերին, այլ փոքր կազմերով հանձնաժողովների հետ հանդիպումների, որպեսզի նրանց ներկայացվի նեղ մասնագիտական, փորձագիտական կարծիք և ոչ սիրողական: ՀԽ փորձագետները խորհրդի դեմքն են, և այն հանրությանը պետք է ներկայանա հենց այդ դեմքով»,- ասել է Ս. Սաֆարյանը:

© 2012-2020 SHAMSHYAN.com – Բոլոր իրավունքները պաշտպանված են:

ՀԽ հանձնաժողովում քննարկվել է ՀՀ արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարությունը

Հանրային խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի և արդյունաբերական ոլորտը ներկայացնող երեք ենթահանձնաժողովների համատեղ նիստը: Նիստի օրակարգում ՀՀ արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարության ծրագիրն էր, որը խորհրդի քննարկմանն էր ներկայացրել «Հայաստանի գործատուների հանրապետական միությունը»:

Հանձնաժողովի նիստին ներկա էին նաև Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ՀԽ անդամ և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը:

© 2019 1lurer@1tv.am

Լեգենդար գեներալ Կոմանդոսը վերադառնում է Հանրային խորհուրդ. Ստյոպա Սաֆարյան

Ինչպես հայտնի է՝ անցած տարվա դեկտեմբերին Հանրային Խորհրդի անդամ, գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր Խորհրդում իր անդամակցությունը դադարեցնելու մտադրության մասին։ Այսօր՝ հունվարի 22-ին Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի խնդրանքով Արկադի Տեր-Թադևոսյանը այլ գործընկերների՝ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի և նույն հանձնաժողովի ենթահանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Օհանյանի հետ միասին հանդիպեցին և քննարկեցին Հանրային խորհրդի առջև ծառացած խնդիրները և անելիքները, ինչպես նաև՝ կարծիքներ հայտնեցին ՀԽ նախագահի նախաձեռնած հանդիպումների շրջանակներում այլ գործընկերների հայտնած առաջարկների վերաբերյալ ու սեփական տեսլականը ներկայացրեցին Հանրային խորհրդի իսնտիտուցիոնալ կայացման ու ռազմավարության մշակվող փաստաթղթի շուրջ։ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Թադևոսյանը շարադրեց այն մոտեցումները և հրատապ խնդիրների լուծման հրամայականը, որոնք կարող են իրեն հնարավորություն տալ իր բազմամյա մասնագիտական փորձառության ոլորտում՝ պաշտպանության բնագավառում, ավելի մեծ նպաստ բերել պաշտպանական քաղաքականությունների բարելավմանը, այդ բնագավառում և ՀԽ ինստիտուցիոնալ գործառնության պայմաններում Կառավարությանը փորձագիտական ու խորհրդատվական ծառայություններ մատուցելու գործում։ Գեներալի հետ հանդիպումից հետո Ստյոպա Սաֆարյանը և Վազգեն Սաֆարյանը շարունակեցին քննարկումը Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի իրավասության ներքո գտնվող կամ քննարկվող հարցերի կապակցությամբ՝ ուրվագծելով 2020թ․ ընթացքում այդ հանձնաժողովի գործողությունների պլանը։

© 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Back to top button
Close