ՀինՆորություններ

ՀՀ Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի նամակը Քշիշտոֆ Բոբինսկուն

ՀՀ Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի նամակը Քշիշտոֆ Բոբինսկուն

ԵՄ Արևելյան գործընկերության
քաղաքացիական հասարակության ֆորումի
համակարգող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար
Քշիշտոֆ Բոբինսկուն

Հարգելի պարոն Բոբինսկի,
Շնորհակալություն ՀՀ Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի 16.01.2013թ. հայտարարությանը օպերատիվ արձագանքելու համար:
Ուշադրությամբ կարդալով և վերլուծելով Ձեր նամակի բովանդակությունը՝ ես կրկին համոզվեցի, որ ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակներում ներկայացվել է ոչ լիարժեք և թյուր տեղեկատվություն Հանրային խորհրդի և նրա վերջին նախաձեռնությունների մասին:
Համաձայնեք, որ Հանրային խորհրդում ընդգրկված ոչ կառավարական կազմակերպությունները, որոնցից մեկն էլ պատիվ ունեմ ներկայացնելու ինքս, չեն կարող հանդես գալ իրենց իրավունքներրը սահմանափակող ու հնարավորությունները կաշկանդող նախաձեռնություններով: Դա կլիներ յուրօրինակ «հարա-կիրի», որը տվյալ դեպքում ինքնին անհեթեթ է:
Ես և իմ գործընկերները մշտապես հանդես ենք եկել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հզորացման դիրքերից:
Մասնավորապես, մեր հանձնաժողովը հետևողականորեն քննադատական և մերժողական դիրքորոշումներով է հանդես եկել ՀՀ արդարատատության նախարարության կողմից դեռևս 2009 թվականից շրջանառվող «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի վերաբերյալ, որի որոշ դրույթներ ավելորդ բյորոկրատական և ֆինանսական բեռ էին նախատեսում ոչ կառավարական կազմակերպությունների համար:
Մենք փորձաքննության ենք ենթարկել և բացասական եզրակացություն ներկայացրել նաև ՀՀ կառավարության 2010թ. օգոստոսի 5-ի թիվ 1042-Ն որոշման կապակցությամբ, որն ըստ էության շրջանցելով ՀՀ Սահմանադրությունը և օրենսդրական մի շարք նորմեր, նպատակ ուներ նոր վերակսկողական տեսչություն ստեղծել արդարադատության նախարարության կազմում՝ օժտելով նրան չափազանց լայն իրավասություններով: Այդ կապակցությամբ մենք ժամանակին ստացել ենք պետական կառույցների քննադատական պատասխանները և բազմաթիվ ՔՀԿ-ների աջակցությունը: Այնուհանդերձ, նաև մեր հետևողականության շնորհիվ էր, որ վերը նշված օրենքի նախագիծը օրենք չդարձավ, այլ ենթարկվեց էական փոփոխությունների և դեռևս գտնվում է խորհրդարանական քննարկումների փուլում, իսկ ՀՀ Կառավարության որոշումը, որն ըստ մեզ, որոշակի վտանգներ էր պարունակում Հայստանում ՔՀԿ-ների զարգացման առումով, վերանայվեց և կասեցվեց: Նշված, ինչպես նաև բազմաթիվ այլ նախաձեռնությունների մասին քաջատեղյակ են ստոկհոլմյան հայտարարությունը նախաձեռնող գործընկերները:
Ինչ վերաբերում է մեր կողմից ներկայացված «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» (որը բաղկացած է 33 կետերից ու ենթակետերից)՝ պետական իշխանության մարմինների և ՔՀԿ-ների հարաբերությունները մեկնաբանող բաժնում (որտեղ այդ հարաբերությունները դիտարկվում են փոխադարձ վերահսկողության, զուգակշռման և սոցիալական գործընկերության հանրահայտ սկզբունքների համատեքստում) տեղ գտած առանձին արտահայտության վերաբերյալ Ձեր և հայաստանյան որոշ գործընկերների մտահոգությանը, ապա, հավատացնում եմ, այդ նախադասությունը որպես վիճարկելի դիտարկելու, անգամ այն տեքստից ընդհանրապես հանելու դեպքում ևս Հայեցակարգի անհրաժեշտությունը, դրա կարևորությունն ու արժեքավորությունը որևէ կերպ չի նսեմանա: Ուստի, անընդունելի եմ համարում որևէ կառուցողական նախաձեռնության կապակցությամբ ի սկզբանե դատապարտող հայտարարությունների տոնով խոսելը, քաղաքացիական հասարակության դաշտում որևէ սուբյեկտի «խաղից դուրս» հայտարարելու, դաշտը սեփականաշնորհելու-մոնոպոլիզացնելու մեր որոշ կոլեգաների ջանքերը և նմանատիպ մանիպուլյացիաները:
Պաշտպանելով մեր տեսակետները՝չենք հավակնում մեր կողմից մշակված փաստաթղթերի, մասնավորապես Հայեցակարգի նախագծի աստվածաշնչյան անձեռնմխելիության: Շնորհակալությամբ կընդունենք Ձեր և մեր կոլեգաների դիտողությունները, նախագիծը բարելավող բովանդակային և կոնկրետ ցանկացած առաջարկություն:
Իմ և իմ գործընկերների գործունեությունը միտված է բացառապես ժողովրդավարության, իրավական պետության, քաղաքացիական հասարակության զարգացմանը Հայաստանում: Կուզենայինք վստահ լինել, որ այդ հարցում մենք կարող ենք ակնկալել ԵՄ կառույցների և նրանց հայաստանյան գործընկերների աջակցությունը:

Հարգանքներով`
Հովհաննես Հովհաննիսյան
caucasus_ngo@yahoo.com, h_hovhannisyan@publiccouncil.am

Երևան 24-ը հունվարի, 2013թ.

(Վերը նշված նամակի պատասխանը դեռևս չի ստացվել):
Հանրային խորհուրդը պատրաստ է քաղհասարակության զարգացման ռազմավարության վերաբերյալ քննարկել ցանկացած առաջարկություն:
Ստորև ներկայացվում է նամակի անգլերեն թարգմանությունը:

Yerevan January 24, 2013

Krzysztof Bobinski

Acting chair, Steering Committee

Civil Society Forum

Eastern Partnership

Dear Mr. Bobinski,

Thank you for such a fast reaction to the Statement of the Committee on Civil Society Development of the Public Council of the RA of 16.01.2013.

Reading your letter attentively and analyzing it I became confident that incomplete and erroneous information about the Public Council and its latest initiatives was presented within the Eastern Partnership Civil Society Forum.

Let’s agree that the non-government organizations involved in the Public Council, one of which I have the honor to represent, could not come up with initiatives restraining their opportunities and limiting their rights. That would mean hara-kiri and would be absurd.

My colleagues and I have always acted from the position of strengthening civil society organizations in Armenia.

Specifically, our Committee consistently voiced sharp criticism and demonstrated refusal concerning the amendments in the RA “Law on Public Organizations” drafted by the Ministry of Justice of the RA back in 2009, some clauses of which envisaged additional bureaucratic and financial burden for non-government organizations. We also held expertise and presented a negative conclusion on the RA Government decision No1042-N of August 5 2010, which, bypassing RA Constitution and some legislative norms, intended to form a new controlling department within the Ministry of Justice empowering it with rather broad authorities. On that occasion we received critical responses from the authorities and support from several CSOs. Nevertheless, it was due to our consistency that the above mentioned draft law was not adopted. Instead, it underwent essential changes and is still under parliamentary discussions and the RA Government decision, which we consider comprises certain dangers for the development of CSOs in Armenia, was reviewed and suspended. Colleagues initiating the Stockholm Statement are well aware of these and many other our initiatives.

As to your and some Armenian colleagues’ concerns about a certain expression regarding the part of the “Strategy Concept of Development of Civil Society Organizations in the RA”

 

(consisting of 33 points and sub-points) interpreting relations between government bodies and CSOs (where those relations are viewed in the context of universal principles of checks and balances and social partnership), then I assure you even if we considered it disputable, and even if we removed it from the text, the necessity, significance and value of the Concept would not suffer at all.

Thus, I believe it unacceptable that some of our colleagues would speak about any constructive initiative with condemning expressions from the very outset; that they attempt to declare any subject of the civil society “offside” or to privatize and monopolize that sphere, and similar manipulations.

Protecting our views, we in no case seek biblical immunity for the documents, namely the Draft Concept developed by us. We would be grateful to you and our colleagues for any remarks, any definite content proposal improving the Draft.

My colleagues’ and my work aims solely to develop democracy, a rule of law state, civil society in Armenia. We would like to be sure we may anticipate the support of EU structures and their Armenian colleagues for that end.

Best regards,

Hovhannes Hovhannisyan

Chairman of the Committee on Civil Society

Development of the Public Council of the RA,

caucasus_ngo@yahoo.com

h_hovhannisyan@publiccouncil.am

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close