ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ հանրային լսումներ Հանրային խորհրդում
Երեկ ՀՀ Հանրային խորհրդում, նախագահությամբ Ստյոպա Սաֆարյանի, տեղի ունեցան հանրային լսումներ նվիրված Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի փոփոխությունների նախագծին:
Բանախոսներն էին՝ ԱԺ ընտրական բարեփոխումների խմբի խորհրդատուներ Դանիել Իոաննիսյանը, ով նաև Հանրային խորհրդի անդամ է և Վարդինե Գրիգորյանը:
Հանրային լսումներին մասնակցում էին ՀՀ ՀԽ անդամներ՝ Վազգեն Սաֆարյանը, Արամ Սաֆարյանը, Գաբրիել Ջեմբերջյանը, Ռուբեն Բալաբանյանը, Անահիտ Աղոյանը, Կորյուն Առաքելյանը, Ռուզաննա Ղազարյանը, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վազգեն Յակուբյանը, Վարդան Մարաշլյանը, Արշակ Սադոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, ինչպես նաև Հանրային խորհրդի Պետաիրավական հանձնաժողովի անդամներ, փորձագետներ:
Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում, հնչեցին առաջարկներ Ընտրական օրենսգրքի նախագիծը բարելավելու վերաբերյալ, ինչպես նաև ձեռք բերվեց համաձայնություն՝ շարունակելու նմանատիպ քննարկումները:
Աշխատանքային խմբի խորհրդատուները պատրաստակամություն հայտնեցին Հանրային խորհրդի կողմից ձևակերպված առաջարկների փաթեթ ստանալու դեպքում այն օգտագործել ընտրական օրենսգրքի հետագա բարեփոխումներում: