Հանրային խորհուրդը պատասխանել է դիմումատուներին
Հանրային խորհրդի քարտուղարությունն ամփոփել և ՀԽ նախագահի ստորագրմանն է ներկայացրել մի շարք պատասխան-նամակներ, որոնք հասցեագրված են Հանրային խորհրդին դիմած քաղաքացիներին և/կամ բարձրաձայնված խնդիրների լուծման համար պատասխանատու մարմիններին:
Հանրային խորհուրդը քաղաքացիներից, հասարակական և մասնավոր կառույցներից ստանում է նամակներ, առաջարկություններ ու դիմումներ, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ` սկսած իրավական, դատական գործընթացներում առկա խնդիրներից, մինչև ֆինանսատնտեսական, սոցիալական և հանրային ծառայությունների դաշտում առկա մտահոգիչ երևույթներ: Բազմաթիվ դեպքերում խոչընդոտների հարթումը խորհրդի ուղիղ լիազորությունների շրջանակից դուրս է, սակայն ՀԽ կազմում ներառված 15 հանձնաժողովների նախագահների համակարգմամբ և գործուն աջակցությամբ` նմանօրինակ դիմումներին ընթացք է տրվում` վերահասցեագրումներով կամ խորհրդատվական աջակցությամբ:
Կարևորագույն փաստաթղթերի մշակման, հանդիպում-քննարկումների և հրապարակային այլ գործունեությանը զուգընթաց` խորհրդի գրասենյակն ամբողջ ծավալով իրականացնում է իր բոլոր գործառույթները` փորձագիտական, խորհրդատվական և վերլուծական աշխատանքների տեսքով:
