Նորություններ

ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկեց օրակարգային հարցեր

Փետրվարի 7-ին Հանրային խորհրդի գրասենյակում ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովն իր հերթական նիստում քննարկեց ենթահանձնաժողովների ձևավորման, դրանց արդյունավետ աշխատանքի հետ կապված առկա խնդիրները և իրավունքի, օրենսդրության դաշտին առնչվող պետական քաղաքականությանն աջակցելու ՀԽ հիմնական անելիքները:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին աջակցել իրականացվող բոլոր աշխատանքներում, ներդնել ունեցած փորձն ու գիտելիքները` ՀԽ խորհրդատվական գործառույթի համար սահմանելով ավելի բարձր նշաձող:

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close