ՆորություններՊետաիրավական հարցերի հանձնաժողով

ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրությունը չի կայացել

Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստը, որի օրակարգում հանձնաժողովի նոր նախագահի ընտրության հարցն էր, չի կայացել քվորում չլինելու պատճառով։

Հանձնաժողովի ավելի քան 60 անդամներից նիստին ներկա է գտնվել հանձնաժողովի 9 անդամ։

Նույն օրակարգով հանձնաժողովը նիստ էր հրավիրել նաև ս․թ․ նոյեմբերի 28-ին, որը նույնպես չէր կայացել քվորումի բացակայության պատճառով։ Որոշվել էր նիստը տեղափոխել դեկտեմբերի 4-ին։

Հանձնաժողովի այն անդամները, որոնք ներկա են գտնվել այսօրվա նիստին, դիմում են գրել Հանրային խորհուրդ և կարևորելով հանձնաժողովի բնականոն աշխատանքի վերականգնումը՝ խնդրել, որպեսզի խորհուրդը քննարկի ստեղծված իրավիճակը, ընդունի որոշում և այդ մասին տեղեկացնի հանձնաժողովի անդամներին։

Հիշեցնենք, որ ս․թ․ նոյեմբերի 15-ին ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը հանձնաժողովի նախագահի (ՀԽ անդամի) լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել։

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close