Նորություններ

ՀԽ պատվիրակության անդամները Բուխարեստում հանդիպել են Հայաստանի դեսպանի հետ

ՀՀ Հանրային խորհրդի անդամներ Գագիկ Եգանյանը, Արմեն Տեր-Տաճատյանը և Հարություն Մեսրոբյանը, որոնք հոկտեմբերի 9-11-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցում են Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի (AICESIS) գլխավոր ասամբլեային, նախօրեին հանդիպել են Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռումինահայ համայնքի կյանքն ու գործունեությունը, մասնավորապես քաղաքական, տնտեսական, մշակութային ու հասարակական ոլորտներում հայերի այսօրվա ունեցած դերն ու ակտիվությունը:

Նշենք, որ Ռումինիայի հայ համայնքը հնագույններից մեկն է Արևելյան Եվրոպայում: Հայերն այս տարածքներում հաստատվել են դեռևս 10-րդ դարից սկսած և իրենց նպաստը բերել երկրի զարգացման գործում:

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close