ՀինՆորություններ

ՀԽ ներկայացուցիչները Մադրիդում մասնակցել են միջազգային համաժողովի

Ս.թ. դեկտեմբերի 3-4-ը Մադրիդում կայացել է «Տնտեսական և սոցիալական խորհուրդների դերն ու ազդեցությունը համաշխարհային տնտեսական և գործազրկության ճգնաժամին ի պատասխան» թեմայով միջազգային համաժողովը, որին մասնակցել են նաև ՀՀ Հանրային խորհրդի անդամներ Վազգեն Սաֆարյանն ու Արշակ Սադոյանը:

Համաժողովին քննարկվել են համաշխարհային տնտեսական, ֆինանսական և աշխատանքային ճգնաժամի հիմնախնդիրներն ու դրանց դեմ ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ հարցեր:

Քննարկվել է նաև սոցիալական երկխոսության միջոցով ճգնաժամից դուրս գալու հնարավորությունը: Մասնավորապես կարևորվել է այդ ուղղությամբ տնտեսական, սոցիալական, հանրային խորհուրդների դերն ու նշանակությունը:

Տարբեր երկրների համանման կառույցների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց փորձն ու առաջարկել գործնական լուծումներ:

Նշենք, որ Հայաստանի Հանրային խորհուրդը 2010 թվականից Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի անդամ է:

 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close