ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը հանդիպում է իրեն դիմած քաղաքացիներին
Հանրային խորհրդի գրասենյակում այսօր քաղաքացիների ընդունելություն է: ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանին հանդիպելու ակնկալիքով՝ ՀԽ աշխատակազմին են դիմել գիտության, մշակույթի, առողջապահության, հասարակական և այլ ոլորտները ներկայացնող քաղաքացիներ: Այսօր նրանք հնարավորություն ունեցան հանրային կառավարմանը, տարբեր ուղղություններով տարվող պետական քաղաքականությանն ու հանրային խորհրդին օրենքով վերապահված գործառույթներին առնչվող բազմաթիվ հարցերի վերաբերյալ հանդես գալ առաջարկություններով, ներկայացնել դիմումներ և ստանալ անհրաժեշտ աջակցություն:
Քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը ընդգծել է նմանօրինակ քննարկումների անհրաժեշտությունը՝ որպես քաղաքականությունների մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելու և հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու կարևոր գործիքակազմ: