ՀինՆորություններ

ՀԽ նախագահն ընդունել է Չինաստանի դեսպանին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան պարոն Թիան Էրլունին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հանրային խորհրդի անդամներ Հովիկ Մուսայելյանը և Վազգեն Սաֆարյանը (ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ):

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Քննարկվել են «Մետաքսի ճանապարհ» չինական ծրագրին Հայաստանի մասնակցության հեռանկարները` մասնավորապես Մետաքսի ճանապարհի երկրների միջազգային առևտրի պալատին անդամակցության և ակտիվ համագործակցության տեսանկյունից:

ՀԽ նախագահն ու Չինաստանի դեսպանն անդրադարձել են նաև երկու երկրների հանրային խորհուրդների գործունեությանը` կարևորելով դրանց դերը միջկառավարական կապերի ամրապնդման ու զարգացման գործում: Այդ առումով քննարկվել է նաև երկու երկրների հանրային խորհուրդների համագործակցությունն առավել ակտիվ ու դինամիկ դարձնելու անհրաժեշտությունը: 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close