Նորություններ

ՀԽ նախագահի ցավակցական նամակը ՀՀ վարչապետին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ցավակցական նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` նրա հոր մահվան կապակցությամբ:

Նամակում մասնավորապես ասված է.

Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Խորին ափսոսանքով տեղեկացա Ձեր ընտանիքի ծանր կորստի մասին, ինչի առիթով իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Ձեր ընտանիքին և հարազատներին՝ վշտակցության խոսքեր ուղղելով ձեզանից յուրաքանչյուրին: Հանրային ամենադրական վերաբերմունքին ու ակնածանքին արժանացած իր կենսաձևով ու վարքագծով՝ Վովա Փաշինյանը, վստահաբար, բոլորիս հիշողություններում պիտի մնա որպես հեղափոխության առաջնորդի ու երկրի ղեկավարի օրինակելի և պատկառելի հայր:

Կիսում եմ Ձեր ցավն ու ապրումակցում Ձեր հարազատներին:

ՀարգանքովՀ

Հ Հանրային խորհրդի նախագահ

Ստյոպա Սաֆարյան

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close