ՀինՆորություններ

ՀԽ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին հոբելյանական տարեդարձի առթիվ

Հարգելի պարոն Ամիրխանյան,

Ձեր ստեղծագործական ժառանգությունը նոր շունչ ու նոր որակ է հաղորդել հայ երաժշտարվեստին՝ առանձնանալով իր ինքնատիպ մեղեդայնությամբ և խորն ու հարուստ բովանդակությամբ:

Ձեր հեղինակած երգերն իրենց զգացմունքայնությամբ ու դրական լիցքերով այնքան մոտ են ժողովրդի սրտին, որ երբեք չեն ենթարկվում ժամանակի փորձությանը: Դրանք մնայուն արժեքներ են, իսկ դրանց մի մասը՝ արվեստի իսկական գոհարներ:

Անգնահատելի է Ձեր մանկավարժական գործունեությունը, որի շնորհիվ սերունդներին եք փոխանցում Ձեր մեծ փորձառությունն ու նպաստում մեր երկրում բարձրաճաշակ ու մաքուր արվեստի զարգացմանը:

Մեզ համար մեծ պատիվ է նաև ՀՀ Հանրային խորհրդում Ձեզ հետ համատեղ աշխատանքը մեր հասարակական կյանքը բարեփոխելու և մեր երկրում դրական զարգացումներ ապահովելու ուղղությամբ:

Սիրելի Մաեստրո,

իմ և Հանրային խորհրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հոբելյանական տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ և նորանոր նվաճումներ երաժշտարվեստի բարձունքներում:

 

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան
 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close