ՀԽ նախագահը կդիմի իրավապահ մարմիններին
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ հանրությանն իրազեկել է, որ պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին` Գ.Իսագուլյանի կողմից արված հայտարարության մեջ տեղ գտած զրպարտության համար:
Կարճ հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Այսօր «Ազգային անվտանգություն» կուսակցության ու Lifenews կայքի ղեկավար Գ․Իսագուլյանի կողմից արվել է ինձ զրպարտող ստորագույն հայտարարություն։ Իր ողջ գործունեության ընթացքում ու հատկապես վերջին տարիներին հիշյալ անձնավորությունը «մասնագիտացել» ու անպատիժ է մնացել հանրության մեջ կեղծիք ու զրպարտություն տարածելու գործում։ Իմ կողմից հանձնարարված է իրավաբաններին նշված անձնավորության հայտարարության կապակցությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ու դատական հայց պատրաստել։ Մնացածի մասին կտեղեկացնենք ավելի հանգամանորեն»: