Նորություններ

ՀԽ գրասենյակում տեղի կունենա հանրային քննարկում

Հարգելի երևանցիներ,

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հանդիպել է «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիային» (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) կից գիտավանի բնակիչների ներկայացուցիչներին, ովքեր ներկայացրել են Ալիխանյան եղբայրների փ. 6/1 հասցեում բազմահարկ շենքի կառուցման նախագծի վերաբերյալ բնակիչների բողոք-մտահոգությունը: Ըստ զրուցակիցների՝ 12-հարկանի շինությունը կառուցվելու է մի հողակտորի վրա, որի գրեթե կեսը կանաչապատ է:

Հաշվի առնելով թեմայի՝ հանրային լայն հնչեղությունն ու քննարկումների ընթացքը՝ օգոստոսի 25-ին Հանրային խորհրդի գրասենյակում տեղի կունենա բազմակողմ հանդիպում, որտեղ խնդրի շուրջ իրենց տեսանկյունը հայտնելու հնարավորություն կունենան ներկայացուցիչներ ՀԽ գլխադասային հանձնաժողովներից, գիտավանի բնակիչներից, կառուցապատող ընկերությունից, Երևանի ավագանուց և պատկան այլ մարմիններից:

Հաշվի առնելով համաճարակային իրավիճակն ու լրատվամիջոցների և լայն հանրության՝ հանդիպմանը ներկա լինելու անհնարինությունը, հանրային լսումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի կլինի քննարկման ավարտից հետո՝ պաշտոնական հաղորդագրությամբ:

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close