ՀինՆորություններ

Հանրային խորհրդի շնորհավորական ուղերձը անվանի պետական, քաղաքական և հասարակական գործիչ, Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյանի 80-ամյակի առթիվ

Վլադիմիր Մովսիսյանն այն եզակի պետական, քաղաքական ու հասարակական գործիչներից է, որի կյանքն ու գործունեությունը փոխկապակցված է մեր պետության տարեգրությանը, նորանկախ Հայաստանի կերտման, անսահման սիրո և անմնացորդ նվիրման գործին: Մարդ, որն իր գիտակցական ողջ կյանքում ծառայել է Հայրենիքին ու հայությանը:

Հարգելի՛ պարոն Մովսիսյան

Անգնահատելի է Ձեր դերը ոչ միայն Խորհրդային Հայաստանի պատմության, այլև նորանկախ Հայաստանի ստեղծման ու կայացման դժվարին ու պատասխանատու ժամանակաշրջանում, երբ երիտասարդ պետական ու քաղաքական գործիչներին այնքան անհրաժեշտ էր նման փորձառու, հավասարակշռված, հեռատես ու նվիրյալ անհատների հեղինակավոր խոսքն ու խորհուրդները, ճիշտ ուղղորդումը:

Այսօր էլ Դուք շարունակում եք անխոնջ աշխատել՝ երբեմն նույնիսկ զարմացնելով Ձեր երիտասարդ ավյունով ու եռանդով: Բարձրաձայնելով մեր պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրների ու մարտահրավերների մասին՝ ջանք չեք խնայում նաև դրանց լուծման ուղիները գտնելու և ներկայացնելու համար: Ձեր խոսքը միշտ կշռադատված է ու հիմնավոր, իսկ գործը՝ հանրօգուտ:

Հանրային խորհուրդը հնարավոր չէ պատկերացնել առանց Ձեր մեծ դերակատարման: Ինչպես Ձեր գործունեության բոլոր բնագավառներում, այնպես էլ Հանրային խորհրդում, Դուք առանձնանում եք Ձեր հասուն խոսքով, հստակ կեցվածքով ու դիրքորոշմամբ: Վերջին ժամանակաշրջանում անուրանալի է Ձեր ավանդը հատկապես համազգային արժեք հանդիսացող Սևանա լճի վերականգնման և պահպանման գործում:

Սիրելի՛ գործընկեր

Ձեր 80-ամյա հոբելյանը մեզ և՛ հպարտացնում է, և՛ պարտավորեցնում, և է՛լ ավելի մեծ հարգանքով ու երախտագիտությամբ լցնում Ձեր հարուստ կենսագրության հանդեպ:

ՀՀ Հանրային խորհրդի կողմից շնորհավորում ենք Ձեզ և մաղթում առողջություն ու երկարակեցություն: Երախտապարտ ենք, որ մեր կողքին եք և շարունակում եք պետության կայացան գործում Ձեր անգնահատելի գործը: Թող որ իրականություն դառնան Հայրենիքին նվիրված Ձեր բոլոր ծրագրերն ու երազանքները:

 

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ

Վազգեն Մանուկյան 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close