Հանրային խորհրդի նոր կազմը ձևավորված է

Հանրային խորհրդի նոր կազմը ձևավորված է։
Ս․թ․ դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ձևավորման ավարտական փուլի նիստը, որը վարել է Վազգեն Մանուկյանը։
Խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ընտրել են ՀԽ վերջին 15 անդամներին։

Նրանք են՝
1. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, նախկինում Հանրային խորհրդի անդամ),
2. Վազգեն Յակուբյան (Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ, IDeA հիմնադրամի Կենտրոնական խորհրդի անդամ)
3. Գաբրիել Ջեմբերջյան (բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ)
4. Արմեն Էլբակյան (ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար)
5. Սմբատ Լպուտյան (շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, նախկինում ՀԽ անդամ)
6. Արսեն Ղազարյան (Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ)
7. Էդուարդ Ղազարյան (ֆիզիկոս, ֆիզմաթ․ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Կրթության և գիտության նախկին նախարար, նախկինում ՀԽ անդամ)
8. Արշակ Սադոյան (քաղաքական, հասարակական գործիչ, 1990-2007 թթ․՝ ԱԺ պատգամավոր, նախկինում ՀԽ անդամ)
9. Արծրուն Պեպանյան (հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, մի շարք գրքերի հեղինակ, որտեղ ներկայացվում են Հայաստանի առջև ծառացած խորքային խնդիրները և դրանց լուծման ուղիները)
10. Մարատ Ատովմյան (փաստաբան, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի համակարգող)
11. Հայրապետ Գալստյան (բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գլխավոր ուռուցքաբան)
12. Ռուզան Ղազարյան (հասարակական գործունեություն մարզերում, միջազգային և տեղական կառույցների կողմից մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերի ղեկավար և խորհրդատու)
13. Անահիտ Բախշյան (հասարակական, քաղաքական, գործիչ, ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ, կրթության փորձագետ)
14. Հայկ Սարգսյան (ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, նախկինում ՀԽ անդամ)
15. Վարդան Մարաշլյան («Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն, ՀՀ սփյուռքի նախակին փոխնախարար, տնտեսական գիտությունների թեկնածու):
Վարդան Մարաշլյանն ընտրվել է վիճակահանության արդյունքում, քանի որ համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի՝ ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն։ Հավասար ձայներ հավաքած թեկնածուներն էին Վարդան Մարաշլյանը, Ռուբեն Մելիքյանը (Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան) և Սամվել Ճզմաչյանը (Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալ, Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀ ՖԲԱ ներկայացուցչության ղեկավար)։