Հանրային խորհրդի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չժոու Խուն Յուի հետ
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ծավալուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Չժոու Խուն Յուի հետ: Հեռախոսազրույցի նպատակն էր Չինաստանի կառավարությանը հասցնել Թուրքիայի աջակցությամբ ու Մերձավոր արևելքի ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի սանձազերծած մեկամսյա ագրեսիոն պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության հանրության համար ի հայտ եկած մարտահրավերները։
ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանն ընդգծել է, որ օրենքով լիազորված իրավասությունների շրջանակներում՝ ՀՀ Հանրային խորհուրդը ներկայացնում է ոչ միայն ՀՀ, այլև արցախահայության ձայնը, և արձանագրել, որ խիստ կարևոր է Չինաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը միջազգային կառույցներում ծավալվող գործընթացներում՝ որպես գերտերություն, որը հետաքրքրված է տարածաշրջանային զարգացումներով և կարող է մտահոգված լինել ընթացող պատերազմում ահաբեկիչների ներգրավմամբ և խաղաղ բնակչության դեմ չթույլատրված հակահումանիստական զենքերի գործածմամբ: Սաֆարյանի ներկայացմամբ՝ Ադրբեջանի կողմից հումանիտար հրադադարի բոլոր փորձերը ձախողելու ու Արցախի բնակչության դեմ ագրեսիայի փորձը չդադարեցնելու ակնհայտ իրողությունը պահանջում է միջազգային հանրության, նրանց թվում և՝ Չինաստանի ջանքերի բազմապատկում ու համախմբում։
Չժոու Խուն Յուն իր հերթին խիստ մտահոգություն հայտնեց պատերազմի անկանխատեսելի հետևանքների համար ՝ շեշտելով, որ դեսպանատունը ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը և պատերազմի մասին տեղեկությունները ժամանակին զեկուցում Չինաստանի արտգործնախարարությանը: Լինելով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցի ներկայացուցիչ՝ նա շատ անհանգստացած է քաղաքացիական բնակչության տառապանքներից և պատերազմում եղած մարդկային կորուստներից: Դիվանագետն ընգծել է նաև, որ Չինաստանը հույս ունի, որ կողմերը կցուցաբերեն զսպվածություն, կխուսափեն իրավիճակի հետագա սրումից և քաղաքական երկխոսության միջոցով կլուծեն առկա հակասություններն ու տարաձայնությունները՝ հղում կատարելով պաշտոնական Պեկինի արդեն իսկ հայտնած դիրքորոշմանը:
ՀՀ Հանրային խորհուրդը բարձրացված հարցերի վերաբերյալ նաև գրավոր փաստաթուղթ կներկայացնի դեսպանատանը՝ հանրության ձայնը դիվանագիտական շրջանակների համար առավել լսելի դարձնելու համար, ինչպես նաև կողմերը երկուստեք պատրաստակամություն հայտնեցին խորացնել Հայաստանի Հանրային խորհրդի ու Չինաստանի համանման խորհրդատվական մարմնի միջև համագործակցությունը:
Состоялся телефонный разговор председателя Общественного совета с Временным поверенным в делах Китая Чжоу Хун Ю
Председатель Общественного совета РА Степа Сафарян провел обширный телефонный разговор с Временным поверенным в делах Китая в Республике Армения г-ном Чжоу Хун Ю. Цель телефонного разговора заключалась в том, чтобы довести до китайского правительства вызовы, поставленные перед общественностью Республики Армения и Республики Арцах в результате месячной агрессии, развязанной Азербайджаном при поддержке Турции и при участии ближневосточных террористов.
Председатель Общественного совета РА Степа Сафарян подчеркнул, что в пределах полномочий, установленных законом, Общественный совет представляет не только голос Республики Армения, но и голос армян Арцаха, подчеркивая, что очень важно, чтобы Китай более активно участвовал в международных процессах как держава, заинтересованная в региональных событиях, обеспокоенная причастностью террористов к продолжающейся войне и применением несанкционированного антигуманитарного оружия против гражданского населения։ По словам Сафаряна, очевидная реальность провала Азербайджаном всех попыток гуманитарного прекращения огня и прекращения агрессии против народа Арцаха требует умножения и консолидации усилий международного сообщества, в том числе и Китая.
В свою очередь г-н Чжоу Хун Ю выразил сильную озабоченность непредвиденными последствиями войны, подчеркнув, что посольство тесно следит за развитием ситуации и своевременно докладывает информацию о войне МИД Китая. Будучи аккредитованными дипломатами в Армении, очень переживают за страдание мирного населения и потери жизни в войне. Он заявил, что Китай надеется, что стороны проявят сдержанность, будут избегать дальнейшей эскалации ситуации и разрешат имеющиеся противоречия и разногласия путём политического диалога, ссылаясь на позицию, уже высказанную официальным Пекином.
Общественный совет РА предоставит посольству письменный документ по поднятым вопросам, чтобы голос общественности был более слышен в дипломатических кругах, а также обе стороны выразили готовность к углублению отношений между Общественным советом Армении и аналогичным консультативным органом в Китае.