ՀինՆորություններ

Հանրային խորհրդի իրականացրած քայլերը ՀՀ-ում Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի շրջանակներում

2015 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են ՀՀ Հանրային խորհրդի անդամներ, ՀԽ Պետաիրավական հարցերի հանձանաժողի նախագահ, ՀԽ անդամ Գրիգոր Բադիրյանը, ինչպես նաև ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ-ում Հակակռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի 32-րդ կետը, որը նախատեսում է Հանրային խորհրդի նիստերի ընթացքում կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի քննարկում, հանրային իրազեկման բարձրացում կոռուպցիայի գոյության, պատճառների, ծանրության և դրա հասցրած վնասների վերաբերյալ, այդ հարցերի քննարկումների վերաբերյալ տեղեկատվության հրապարակում և հասանելիության ապահովում հանրության համար:

Քննարկման ընթացքում առաջարկվել է Հանրային խորհրդում ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խորհրդատվական համակարգ:

Հաշվի առնելով 2015 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ Հանրային խորհրդում կոռուպցիայի դեմ պայքարի հարցերին նվիրված հանդիպման արդյունքներն ու առաջարկները` ս.թ. հունվար ամսին ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ պետք է ներգրավվեն ՀՀ Հանրային խորհրդի անդամներ, իսկ աշխատանքները կհամակարգեն ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի և ՀԽ Պետաիրավական հարցերի հանձնաժողովները:

ՀԽ նախագահը վերոնշյալ 2 հանձնաժողովների նախագահների` Գրիգոր Բադիրյանի և Հովհաննես Հովհաննիսյանի հետ քննարկել է աշխատանքային խմբի կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղություններն ու նպատակները: Ընդգծվել է, որ աշխատանքային խումբը համագործակցության հարթակ պետք է ծառայի` ներգրավելով կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով ակտիվորեն զբաղվող ոչ կառավարական տարբեր կազմակերպություների:

Կարևորվել է կոռուպցիայի և դրա դեմ պայքարի գործընթացի մասին հանրային իրազեկումը:

Առաջարկվել է, որպեսզի Հանրային խորհուրդը տարեկան առնվազն 4 անգամ կազմակերպի հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն բարձրացված բոլոր հարցերը: որոշվել է նաև այդ խնդիրները քննարկել մարտ ամսին կայանալիք ՀՀ Հանրային խորհրդի լիագումար նիստի ընթացքում:

Մարտ ամսին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի մոտ վերոնշյալ հարցերի վերաբերյալ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են բազմաոլորտային բյուջետային աջակցության ծրագրերի հատկացման պայմանների վերանայման թիմի ղեկավար Լոնդա Էսաձեն, ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ինչպես նաև ՀԽ աշխատանքային խմբի անդամներ Գրիգոր Բադիրյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:

Նշենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրը Հանրային խորհրդի օրակարգում է դեռևս ՀԽ սկզբնավորման օրվանից: Իսկ նախորդ տարվա մարտ ամսին ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովն իր նկատառումներն ու առաջարկներն է ներկայացրել "Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի, ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կազմը հաստատելու մասին" ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի որոշման վերաբերյալ:   

ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովը մասնավորապես առաջարկել է ավելացնել ՔՀԿ-ների թիվն այդ կառույցում և առավել դյուրին դարձնել դրանց ընտրության կարգը: 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close