Նորություններ

Հանրային խորհրդի ընլայնված նիստը՝ Զարեհ Սինանյանի մասնակցությամբ

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Հանրային խորհրդի ընդհանուր կազմի և Կրոնի, սփյուռքի ու միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի ընդլայնված առցանց նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Հանդիպման թեման էր «Համագործակցություն՝ Սփյուռքի հետ տարվող աշխատանքներում ընդհանուր սկզբունքներ մշակելու համար»: Զ. Սինանյանը ներկայացրեց ծրագրային ընդհանուր այն դրույթները, որոնցով պայմանավորվում է սփյուռքի հետ տարվող աշխատանքների ընդհանուր ուղղությունները, ինչպես նաև կիսվեց այս հարցում ունեցած սեփական մոտեցումներով ու դիրքորոշմամբ:

Հանդիպման ընթացքում Հանրային խորհրդի անդամների կողմից հնչեցված հարցերի և դրանց վերաբերյալ առկա որոշումների, իրականացվող ծրագրերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ՀԽ այսօրվա նիստի՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ կազմակերպված հանդիպման տեսագրությունից:

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close