Հանրային խորհուրդն ընդհանուր կազմով առաջին առցանց նիստն է գումարել

ՀՀ Հանրային խորհուրդն այսօր առցանց համակարգում ընդհանուր կազմով քննարկել է առաջիկայում իրականացվելիք աշխատանքները, դրանց կազմակերպական ձևերն ու բովանդակային հարցերը: Խորհրդի անդամների կողմից առաջարկներ են հնչել քննարկել հանրային լայն հնչեղություն և/կամ կարևորություն ունեցող մի շարք հարցեր, որոնք առնչվում են ինչպես ՀՀ Կառավարության, այնպես էլ Ազգային ժողովի գործունեության օրակարգերին: Մասնավորապես, քննարկվել է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ հանրապետությունում հաստատված Արտակարգ դրության ռեժիմում ծագած խնդիրների լուծման ճանապարհին ՀԽ դերակատարումը, հասարակական հարթակներում և քաղաքական խոսույթում ատելության մթնոլորտի ընդգծված խորացումը, բիզնես դաշտի գործունեությանն առնչվող դժվարությունները նոր իրավիճակում և բազմաբովանդակ այլ խնդիրներ: Բարձրացված հարցերի կարևորությունն ու հանրային հետաքրքրությունը հաշվի առնելով՝ որոշում կայացվեց այսբովանդակ հանդիպումները դարձնել պարբերական՝ ապահովելով շահագրգիռ բոլոր կողմերի, պետական գերատեսչությունների ու դրանց ղեկավարների մասնակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք ընթացակարգային հարցեր, որոնց հստակեցմամբ՝ կսահմանվեն Հանրային խորհրդի անդամների հրապարակային գործունեության բնորոշիչները՝ որպես էթիկական նորմերի ամբողջական փաստաղթուղթ: Սա հնարավություն կտա նաև հստակեցնել թեմատիկ այն դրույթները, որոնց վերաբերյալ Հանրային խորհրդի անդամները փորձագիտական կարծիք հայտնելու և խորհրդի անունից դիրքորոշում ներկայացնելու իրավասություն կունենան:
Մոտ 2 տասնյակի հասնող թեմաները, որ այսօր նախնական քննարկվել են խորհրդի նիստում, որպես օրակարգային հարցեր կսահմանվեն առաջիկա հանդիպումների համար: