Հանրային խորհուրդն առաջարկում է համագործակցել
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին է ներկայացրել ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների երկրորդ կամավոր զեկույցի կառուցվածքի նախագիծը, որը Հայաստանը պետք է ներկայացնի ամռանը Նյու Յորքում կայանալիք բարձրաստիճան քաղաքական համաժողովին: ՀԽ նախագահին ուղղված նամակում փոխվարչապետը կարևորել է Հանրային խորհրդի դերը զեկույցի մշակման աշխատանքներում՝ ակնկալելով նաև ստանալ առաջարկություններ կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների, հաջողության պատմությունների կամ առանձին ծրագրերի վերաբերյալ: Նամակն այսօր վերահասցեագրվել է Հանրային խորհրդի բոլոր անդամներին և հանձնաժողովներին:

Հաշվի առնելով տարբեր կազմակերպությունների և անհատների կարողություններն ու հնարավոր օգտակար փորձառությունը, որ կարող է ի նպաստ լինել փաստաթղթի մշակման աշխատանքներին՝ Հանրային խորհուրդը համագործակցության է հրավիրում նաև ՀԽ անդամ չհանդիսացող այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր կարող են հանդես գալ առաջարկություններով և ներգրավվել քննարկումներում: Փորձագիտական և մասնագիտական կարծիքներն ու դիտարկումները Հանրային խորհրդին կարող եք ներկայացնել՝ ուղարկելով դրանք publiccouncil@gov.am էլ.փոստի հասցեին մինչև սույն թվականի մարտի 29-ը:
Զեկույցի կառուցվածքի նախագիծը՝ այստեղ:
Հարգանքով
ՀՀ Հանրային խորհուրդ