ՀինՆորություններ

Հանրային խորհուրդը ցավակցություն է հայտնում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Խստորեն դատապարտում ենք վերջին օրերին Ֆրանսիայում տեղի ունեցած արյունալի ահաբեկությունը, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ:

Խոսքի ազատության ու ժողովրդավարության դեմ ցանկացած ոտնձգություն ենթակա է դատապարտման, իսկ կրոնական, քաղաքական շահերի ու գաղափարախոսության պաշտպանության նման ծայրահեղ դրսևորումները չարիք են ողջ մարդկության համար:

Այս դժվարին պահին մեր զորակցությունն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին, մաղթում կամք ու համբերություն:
 

 

ՀՀ Հանրային խորհուրդ

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close