ՀինՆորություններ

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, բեմադրիչ Ալբերտ Մկրտչյանի մահը մեծ կորուստ է հայ կինոարվեստի համար:

Նրա ֆիլմերը, որտեղ ակնառու է բացառիկ տաղանդն ու յուրօրինակ մտածողությունը, արժանիորեն գրավել են ժողովրդի սիրտը՝ դասվելով հայկական կինոյի մնայուն արժեքների շարքին:

Նշանակալի է նրա դերը նաև թատրոնում ու բեմադրական արվեստում, իսկ նրա երկարամյա մանկավարժական ակտիվ գործունեության շնորհիվ սերունդներ են կրթվել ու դաստիարակվել:

Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում անվանի կինոգործչի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան

 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close