ՀինՆորություններ

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ

Մեծ ափսոսանքով տեղեկացանք Հայաստանի գրողների միության նախագահ, անվանի գրող Լևոն Անանյանի մահվան մասին:

Նա մշակութային, հասարակական ու ազգային խնդիրներով ապրող մտավորական էր, հանրային գործիչ, որն իր լուման է ներդրել Հայաստանի նորանկախ պետականության կայացման գործում:

Նրա կորուստը մեծ է ու անդառնալի ոչ միայն գրական-մշակութային, այլև հասարակական կյանքում:

Իմ և Հանրային խորհրդի անունից խորապես ցավակցում եմ Լևոն Անանյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին:

 

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close