ՀինՆորություններ

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ

Մեծ ցավով տեղեկացանք անվանի երաժշտագետ, արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանի մահվան մասին:

Նա երաժշտագիտության խոշորագույն դեմքերից մեկն էր, մեծ ուսուցիչ, որը երաժշտագիտության բնագավառում բազում սերունդներ է կրթել:

Արաքսի Սարյանը ՀԽ Գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովի ակտիվ անդամներից էր, և նրա կորուստը անփոխարինելի է մեզ համար:

Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում սիրված երաժշտագետի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին:

 

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ

Վազգեն Մանուկյան

 

 

 

 

 

 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close