ՀինՆորություններ
Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Ելենա Վարդանյանի մահվան կապակցությամբ
Խորապես վշտացած ենք ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ, Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ, պատմության գիտությունների թեկնածու Ելենա Վարդանյանի մահվան կապակցությամբ:
Հանրային խորհրդի ստեղծման օրվանից Ելենա Վարդանյանն ակտիվորեն ներգրավված է եղել խորհրդի գործունեության մեջ, մշտապես հանդես եկել ընտանիքի պաշտպանության, կանանց իրավունքների հարցերով, բարձրաձայնել Գյումրիի սոցիալական խնդիրները:
ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից ցավակցություն եմ հայտնում Ելենա Վարդանյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին՝ այս ծանր պահին մաղթելով ուժ և տոկունություն:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան