ՀինՆորություններ

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Հանրային խորհուրդը խորապես վշտացած է Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի քարտուղար, երիտասարդ հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի դաժան սպանությամբ:

Հանրային խորհրդի սկզբնավորման օրվանից Կարեն Վարդանյանն ակտիվորեն ներգրավված է եղել ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի աշխատանքներում, իր գործուն մասնակցությունն ունեցել հանձնաժողովի ձևավորման գործընթացին:

Հանրային խորհուրդը ցավակցում և զորակցում է Կարեն Վարդանյանի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին` միաժամանակ հայտնելով, որ հետևողական է լինելու գործի քննության ողջ ընթացքին:

 

 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close