ՀինՆորություններ

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ

ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Գևորգյանցի մահը մեծ ցավ և անփոխարինելի կորուստ է բոլորիս համար:

Գևորգյանցն իր ուրույն հետքն է թողել ոչ միայն հայկական կինեմատոգրաֆիայում, այլև հանրային կյանքում` առանձնանալով իր լայն աշխարհայացքով, միաժամանակ ազգային բարձր մտածողությամբ ու գործելաոճով:

Հանրային խորհրդում նրա գործունեությունը նույնպես միտված է եղել ազգային արժեհամակարգի պահպանմանն ու այդ դաշտում խնդիրների բարձրացմանը: Ցավոք, այդ ուղղությամբ նրա նախաձեռնած մի շարք ծրագրեր անավարտ մնացին:

Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ անվանի գործչի և մեր սիրելի ընկերոջ ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին` հայտնելով մեր զորակցությունը այս դժվարին պահին:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան

 

 

 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close