ՀինՆորություններ

Հանրային խորհուրդը ծաղկեպսակ դրեց Ցեղասպանության անմեղ զոհերի հուշակոթողին

Այսօր` ապրիլի 24-ին, ՀՀ հանրային խորհրդի անդամները, հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների նախագահներն ու անդամները ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Հանրային խորհրդի կողմից ծաղկեպսակ դրվեց հուշակոթողին:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց Ցեղասպանության միջազգային ճանաչումը` նշելով, որ դա պետք է ոչ միայն հայ ժողովրդին, այլ առավել ևս` աշխարհին. "Ճանաչումը մեզ համար մի փոքր մխիթարանք կլինի, մյուս կողմից որոշ երաշխիքներ կտա, որ Թուրքիայի հետ` որպես հարևաններ, կկարողանանք ավելի հանդարտ ապրել, իսկ մարդկությանը հնարավորություն կտա լինել առավել քաղաքակիրթ և հետագայում խուսափել նման իրադարձություններից",-ասաց նա: 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close