ՀինՆորություններ

Հանրային խորհուրդը զորակցում է Ֆրանսիայի ժողովրդին

Ողջ հայ ժողովուրդը ցնցված է Ֆրանսիայի սրտում տեղի ունեցած անմարդկային ոճրագործություններից, որոնց զոհ դարձան հարյուրավոր անմեղ քաղաքացիներ:

ՀՀ Հանրային խորհուրդը խստորեն դատապարտում է ահաբեկչության չարիքը, որն ուղղված է երկրագնդի խաղաղ գոյակցության դեմ: Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ահազանգում է, որ ողջ քաղաքակիրթ հանրությունը պետք է միավորվի և իր ուժերը կենտրոնացնի ծայրահեղականության ու անհանդուրժողականության, բռնությունների ու ահաբեկչությունների դեմ պայքարում:

Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում մեր բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին, մաղթում ուժ և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

ՀՀ Հանրային խորհուրդ
 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close