Նորություններ
Հանդիպում փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Սույն թվականի հունվարի 26-ին Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հանդիպում է ունեցել Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանի և մի խումբ հմուտ փորձագետների հետ, որոնք գործունեություն են ծավալում կամրջաշինարարության, թունելաշինության և երկաթուղային փոխադրումների ոլորտներում:
Քննարկվեցին նշյալ ոլորտներում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները, ինչպես նաև նախանշվեցին որոշակի քայլեր ուղղված Հայաստանի հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների արդիականացմանը: