Հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ
Սույն թվականի փետրվարի 15-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ:
Հանդիպման օրակարգում ընդգրկված Էր ՀՀ ենթակառուցվածքային քաղաքականության առաջնահերթությունների հարցը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ՀԽ անդամներ Վազգեն Սաֆարյանը, Գաբրիել Ջեմբերջյանը, Արմեն Բալդրյանը, Հայկ Սարգսյանը, Աիդա Թոփուզյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և Անգին Արշակյանը:
Հյուրերի թվում էին «Կամուրջշին» ՓԲԸ խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը, «Արթուն» ԲԲԸ խորհրդի նախագահ Հմայակ Հարությունյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական Լևոն Հակոբյանը, ինչպես նաև Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ տարածաշրջանում հաղորդուղիների ապաշրջափակման հեռանկարները և ՀՀ դիրքավորումը, ապաշրջափակման հնարավոր ուղղությունները, երկաթգծի վերագործարկման նախագծերի արժեքները, տնտեսական շահավետությունը, տնտեսական ենթակառուցվածքների կառուցման և վերանորոգման աշխատանքների պետական գնումներին հայրենական տնտեսվարողների մասնակցության խթանման հնարավորությունը:
Հանդիպման արդյունքներով փոխնախարարի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել եռակողմ հանդիպում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցչի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցչի և երկաթգծերի շինարարության և կամրջաշինարարությամբ զբաղվող տնտեսվարողների միջև, ձեռնարկել գործուն միջոցներ խոշոր ենթակառուցվածքային նախագծերին հայաստանյան տնտեսական ընկերությունների մասնակցությունը խթանելու ուղղությամբ: