Նորություններ

Հանդիպում ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ

Փետրվարի 15-ին ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գլխավորությամբ, ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին։


Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտում առկա իրավիճակը, հանրային խորհրդի անդամների հետ քննարկել հետագա համագործակցության ուղիներն ու նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հայկական բանակին սատար կանգնելու, առկա փոխգործակցությունն առավել սերտացնելու և նոր, հեռանկարային ծրագրեր մշակելու պատրաստակամություն է հայտնել:

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close