Նորություններ

Հանդիպում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում

2021թվականի փետրվարի 18-ին ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ գիտական ներդրման, կոմպոզիցիոն նոր նյութերի ստեղծման և օգտագործման հարցերը:

Զեկուցումամբ հանդես եկավ «Դավառո» ՍՊԸ տնօրեն Դավիթ Գալոյանը: Նա հանգամանալից ներկայացրեց ընկերության իրենց ձեռքբերումները՝ տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերի պատրաստման գործում և հույս հայտնեց, որ ոլորտի խնդիրներին առնչվող հարցերի մասով կարիք ունեն համագործակցելու գիտնականների հետ: Գիտնականները Զեկուցողին տվեցին բազմաթիվ հարցեր և ստացան բավարար պատասխաններ:

Հանդիպման ավարտին ելույթներ ունեցան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, Կապի ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյանը, պրոֆեսոր Արսեն Հախումյանը, Ինֆորմատիկայի ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Սահակյանը, ՀՀ ՀԽ Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Հանդիպման արդյունքներով՝ որոշվեց շարունակել քննարկումները՝ ներգրավելով թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող այլ տնտեսվարողների և ԳԱԱ այլ ինստիտուտների գիտական աշխատողներին, դիմել ՀՀ Հանրային խորհրդի նախագահին՝ հաջորդ հանդիպմանը հրավիրելու ՀՀ Պաշտպանության նախարարին և ՀՀ Բարձր տեխնոլոգիաների նախարարին:

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close