ՀինՆորություններ

Հայ ժողովուրդը կորցրեց իր վառ անհատականություններից մեկին

Անկրկնելի ձայն, համաժողովրդական սեր, մշակութային բուռն ու երկարատև գործունեություն, որը նոր որակ ու նոր գույն հաղորդեց մեր արվեստի փառավոր պատմությանը` նվաճելով նորանոր գագաթներ ժողովրդական երգարվեստում: Օֆելյա Համբարձումյան…

Հայ ժողովուրդը կորցրեց իր վառ անհատականություններից մեկին, երգչուհու, որն իր ազգային երգի մաքրամաքուր ելևէջներով շաղկապում էր աշխարհասփյուռ հայության սրտերը:

Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում մեծանուն երգչուհու ընտանիքին, հարազատներին ու համայն հայությանը:

 

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան
 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close