ՀինՆորություններ

Հայ բեմը կորցրեց ևս մի ինքնատիպ անհատականություն

Հայ բեմը կորցրեց ևս մի ինքնատիպ անհատականություն` ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանին:

Որպես հայ կինոյի և թատրոնի ծաղկուն ժամանակաշրջանի ներկայացուցիչ՝ նա իր ներկայությամբ նոր լիցք ու որակ էր հաղորդում ժամանակակից բեմին:

Կերտելով բազմաթիվ յուրօրինակ կերպարներ՝ Կարեն Ջանիբեկյանն ընդունվեց ժողովրդի կողմից՝ իբրև տաղանդավոր դերասան և յուրօրինակ արվեստագետ:

Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում անվանի դերասանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին:

 

 

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close