ՀինՆորություններ
Հայ բեմը կորցրեց մի վառ աստղի…
Հայ բեմը կորցրեց մի վառ աստղի` ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի անկրկնելի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանին:
Իր կերտած ինքնատիպ կերպարներով, փայլուն խաղով նա զարդարեց մեր կինոյի և թատրոնի պատմության էջերը, ջերմորեն ընդունվեց հանդիսատեսի կողմից և դարձավ սիրելի ու ժողովրդական` որպես հրաշալի արտիստ և օրինակելի քաղաքացի: Այդպիսին էլ նա կմնա բոլորիս հիշողության մեջ:
ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում անվանի դերասանուհու ընտանիքին, նրա արվեստի բազմահազար երկրպագուներին ու գործընկերներին:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան