ՀինՆորություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԼԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԼԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ 30.11.2012թ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

16-ը հունվարի, 2013թ.
Երևան, Հայաստանի Հանրապետություն

2012թ. նոյեմբերին Ստոկհոլմում կայացած Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումում հայաստանյան պատվիրակության որոշ անդամների ջանքերով ընդունվել է Հայաստանում քաղաքացիական հասարակության ոլորտի զարգացումներին չհամապատասխանող հայտարարություն (որի օգտին քվեարկել են նաև ադրբեջանական, վրացական, ուկրաինական, և այլ պատվիրակությունների անդամներ): Հայտարարության մեջ, աղավաղված ներկայացնելով Հայաստանում քաղաքացիական հասարակության հաստատությունների զարգացմանն ուղղված վերջին տարիների ջանքերը, ըստ էության փորձ է արվում վարկաբեկել և խոչընդոտել որոշակի կառուցողական նախաձեռնություններ:
Մասնավորապես խոսքը վերաբերում է «ՀՀ Հանրային Խորհրդի մասին օրենքի» և ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի կողմից մշակված «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակեպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» նախագծերին (ռազմավարության նախագիծը տես https://www.publiccouncil.am/hy/documents/item/2012/10/22/program1/) :
ՀՀ Հանրային խորհուրդն անալոգն է աշխարհի ավելի քան 60 երկրներում գործող «Տնտեսական և սոցիալական խորհուրդների», որոնք Արևմտյան Եվրոպայի երկրներում ձևավորվել են դեռևս 20-րդ դարի 20-ական թթ. սկսած: 2009թ.-ից ՀՀ Հանրային Խորհուրդը Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի անդամ է: Թե՛ գործող և թե՛ ՀԽ մասին օրենքի նախագծով նախատեսվող Հանրային խորհուրդը բաց է բոլոր ոչ կառավարական, ոչ առևտրային կազմակերպությունների համար և նպատակ ունի խթանել ՔՀԿ-ների և պետական իշխանության մարմինների միջև սոցիալական գործընկերության, հանրային վերահսկողության և զուգակշռման գործընթացները: Մինչդեռ, 2012թ. նոյեմբերի 30-ին Ստոկհոլմում ընդունված թյուր հայտարարության մեջ փորձ է կատարվում ձևավորել հակառակ տպավորություն:
«ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» նախագիծը մշակվել է բացառապես ՀՀ-ում քաղաքացիական հասարակության հաստատությունների հզորացման և ժողովրդավարության զարգացման նպատակների առաջնայնության հստակ գիտակցմամբ:
Փաստաթուղթը բովանդակում է Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման ճանապարհին առկա հիմնախնդիրների ձևակերպումներ, դրանց լուծման հնարավոր եղանակների ու ռեսուրսների վերաբերյալ հիմնավոր առաջարկություններ: Այն կազմված է միջազգային փորձի ու ազգային առանձնահատկությունների գիտակցմամբ: Էապես հիմնված է առկա հիմնախնդիրների վերաբերյալ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականների, միջազգային և ազգային փորձագետների առաջարկությունների վրա: Այդ մասին համապատասխան հղումներ ու ծանոթագրություններ կան Հայեցակարգի նախագծի տեքստում:
Մինչ ՀՀ Նախագահին և Կառավարությանը ներկայացնելը Հայեցակարգի նախագիծը ներկայացվել է լայն հանրության դատին: Այն քննարկվել է ՀԽ ՔՀԿՀ հանձնաժողովի կոլեգիայում (22.09.2012), ընդլայնված նիստում (12.10.2012), այդ նպատակով 26.10.2012թ. հրավիրված ներկայացուցչական խոհրդաժողովում, ՀԽ նիստում: Քննարկումներին մասնակցել են ՀԽ անդամներ և ՀԽ ՔՀԿՀ հանձնաժողովում ներկայացված հարյուրավոր ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Կառավարության ներկայացուցիչներ, ՀԽ կառույցներում չընդգրկված ոչ կառավարական կազմակերպություններ, միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ: Քննարկումների և փորձաքննության հիշյալ փուլերն անցնելուց, ստացված առաջարկությունների հիմնան վրա լրամշակվելուց հետո միայնՀայեցակարգի նախագիծը՝ որպես ՀՀ-ում քաղաքացիական հասարակության զարգացման քաղաքականության վերաբերյալ Հանրային խորհրդի և նրանում ընդգրկված բազմաթիվ ՔՀԿ-ների տեսակետ, ներկայացվել է ՀՀ Նախագահին և Կառավարությանը:
Ի դեպ, Հայեցակարգը քննարկվել է նաև Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության կողմից 05.11.2012թ. անցկացված միջոցառման ընթացքում, որին որպես հրավիրված հիմնական բանախոս մասնակցել է նաև հայեցակարգը պատրաստող փորձագիտական խմբի ղեկավարը: Նշված միջոցառմանը մասնակցել են ստոկհոլմյան հայտարարությունը նախաձեռնող մի շարք կազմակերպությունների անդամներ: Հատկանշական է, որ նրանց կողմից չի հնչեցվել Հայեցակարգի վերաբերյալ որևէ բովանդակային առաջարկություն, բացի առնվազն տարակուսանք առաջացնող այն պնդումից, թե ՀՀ Հանրային խորհուրդը կամ նրա կազմում ընդգրկած կառույցներն իրավունք չունեն նման փաստաթուղթ առաջարկելու:
Ինչևիցե, Հայեցակարգի նախագծի վերաբերյալ դրական արձագանքներ կան ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարության, ՀՀ-ում Եվրամիության Խորհրդատվական խմբի, գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչների կողմից: ՀԽ նախաձեռնությանն աջակցելու հայտարարություններով հանդես են եկել մի շարք տեղական և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ, այդ թվում ԱԺ-ի և պետական կառույցների հետ համագործակցության հանրային ցանցը (ընդգրկում է 164 ոչ կառավարական կազմակերպություն), Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը (30 կազմակերպություն) և այլն:
Այնուհանդերձ, հազարավոր ՔՀԿ-ների և հայաստանյան քաղաքացիական հասարակության անունից հանդես գալու անհագուրդ հավակնություններ ունեցող որոշ գործիչներ` չսպառելով հիմնահարցերի քննարկման ներքին հնարավորությունները, նախաձեռնել են վարկաբեկիչ հայտարարություն ընդունելու և սեփական երկրում ընթացող գործընթացները ռեգիոնալ և եվրոպական գործընկերների առջև ու նրանց անունից վատաբանելու գործընթաց: Հարկ ենք համարում նշել, որ այդ հայտարարությունը առաջ է բերել ինչպես հայաստանյան քաղաքացիական հասարակության բազմաթիվ կազմակերպությունների, այնպես էլ ԱԼԳ հայաստանյան պլատֆորմի կազում ընդգրկված մի շարք կազմակերպությունների տարակուսանքն ու դժգոհությունը:
Ստոկհոլմյան հայտարարության մեջ աղավաղված և ծուռ հայելու մեջ են ներկայացվում բազմաթիվ իրողություններ, ակնհայտ է նաև որոշ խնդիրների վերաբերյալ անիրազեկությունն ու շտապողականությունը :
Օրինակ՝ հայտարության հեղինակները վտանգավոր են համարում այն դրույթը, թե Հայեցակարգի նախագիծն «առաջարկում է տարբեր նախարարություններին կից հասարակական խորհուրդների ձևավորում»: Թեև այդպիսի ձևակերպմամբ էլ գաղափարն ինքնին վատը չէ, սակայն իրականում Հայեցակարգում խոսքը գնում է դեռևս 2008 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ նախարարություններին կից արդեն իսկ ձևավորված կոլեգիաների աշխատանքը բարելավելու, առավել թափանցիկ դարձնելու, դրանց կազմում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների պատշաճ ներկայացվածություն ապահովելու մասին (Նախագիծ, կետ 3.1.7.):
Հայտարարության հեղինակները վտանգավոր են համարում նաև ՔՀԿ-ներին հատկացվող պետական առաջկցությունը համակարգելու, այդ ոլորտում ստվերային երևույթները բացառելու նպատակով Քաղաքացիական հասարակության աջակցության ազգային հիմնադրամի ստեղծման առաջարկությունը, որի անալոգները հաջողությամբ գործում են Եվրոմիության անդամ մի շարք երկրներում (Հունգարիա, Էստոնիա, Չեխիա, Խորվաթիա) և որի մասին երաշխավորություններ կան միջազգային հեղինակավոր կազմակերպությունների փաստաթղթերում (տե՛ս Նախագիծ, կետ 4.2; 4.3; 4.4):
Ստոկհոլմյան հայտարարության մեջ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ ՔՀԿԶՌՀ նախագիծը միտում ունի կաշկանդել բարեգործական ընկերությունների գործունեությունը, մինչդեռ իրականում միանգամայն հակառակն է՝ Նախագիծն առաջարկում է նվազեցնել բարեգործական ծրագրերի իրականացման ճանապարհին եղած վարչարարական ընթցակարգերը և պարզեցնել դրանց նկատմամբ պետական կառույցների վերահսկողությունը (Նախագիծ, կետ 3.2.):
Ուշագրավ է, այն հանգամանքը, որ Հայեցակարգի նախագծում պետություն-ՔՀԿ-ներ հարաբերությունների առումով քաղաքացիական հասարակության կոնֆլիկտային-բևեռացված և գործընկերային (փոխադարձ վերահսկողություն և փոխներթափանցվածություն ենթադրող) մոդելներից նախապատվությունը վերջինիս տալը (Նախագիծ, կետ 2.3.) ստոկհոլմյան հայտարարության հեղինակները խիստ վտանգավոր են համարում ժողովրդավարության զարգացման տեսանկյունից: Հայտարարության հեղինակների այդպիսի դրքորոշումը ևս հարցեր և տարակուսանք է առաջ բերում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և մասնագետների շրջանում:
Առնվազն տարակուսանք է հարուցում նաև այն հանգամանքը, որ Հայեցակարգի և Օրենքի նախագծերի անգլերեն և ռուսերեն թարգմանությունների բացակայության պայմաններում, ձեռքի տակ չունենալով և ըստ էության լրջորեն տեղյակ չլինելով նյութի բովանդակությանը, ԱԼԳ քաղաքացիական հասարակության ֆորումի մի շարք անդամներ երրորդ կողմի մատուցմամբ չեն զլացել քվեարկել «հայտարարության» համար:

Կոչ ենք անում ԱԼԳ քաղաքացիական հասարակության ֆորումում մշակված հայտարարության հեղինակ հայ գործընկերներին՝ վեր կանգնել նեղ շահադիտական մոտիվներից, ձեռնպահ մնալ հայաստանյան քաղաքացիական հասարակության դաշտը սեփականաշնորհելու և նրա անունից միակողմանի ու տենդենցիոզ հայտարարություններ անելու վտանգավոր հավակնություններից, բացասական երևույթները քննադատելով հանդերձ, արտասահմանյան գործընկերներին աղավաղված չներկայացնել իրողությունները և չփորձել նրանց անունից սևացնել նաև դրական գործընթացներն ու միտումները:

Դիմում ենք Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի համակարգող խորհրդին` որոշումներ, առավել ևս որոշակի նախաձեռնություններ դատապարտող հայտարարություններ ընդունելուց առաջ լրջորեն խորամուխ լինել խնդրի էության մեջ, հանգամանալից ուսումնասիրել թեր ու դեմ փաստարկները, շրջահայաց և զգուշավոր լինել գնահատականներ տալիս:

Միաժամանակ վստահ ենք, որ առանց ԱԼԳ ՔՀ ֆորումում հայասատանյան պատվիրակության որոշ անդամների ավելորդ շտապողականության և Հայեցակարգի նախագծի թարգմանության առկայության պարագայում (որը առաջիկայում կներկայացվի շահագրգիռ կազմակերպություններին) ֆորումի մասնակից գործընկերներն առավել ադեկվատ կարծիք կարող էին կազմել Հանրային խորհրդի և վերը նշված նախաձեռնությունների մասին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայեցակարգի նախագիծը մշակող փորձագիտական խմբի ղեկավար, փիլիսոփայական գիտությունների թեկնածու
«Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի նախագահ
caucasus_ngo@yahoo.com
ԳԵՂԵՑԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԽ ՔՀԿՀՀ կոլեգիայի անդամ,
«Աջակցություն իրավական պետությանը» ՀԿ նախագահ,
իրավաբանական գիտությունների թեկնածու
ggrigoryan08@rambler.ru
ԷԴԳԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԽ ՔՀԿՀՀ կոլեգիայի անդամ,
«Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ
ՀՀ ԱլԳ ՔՀՖ ազգային պլատֆորմի անդամ
edgarrhakobyan@gmail.com
ՎԱՐԴԱՆ ԱԼՈՅԱՆ
ՀԽ ՔՀԿՀՀ կոլեգիայի անդամ,
«PanArmenian Publishing House», գլխավոր խմբագիր
valoyan@mail.ru
ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀԽ անդամ, ՔՀԿՀՀ կոլեգիայի անդամ,
«Հայաստանի ժուռնալիստների միության» նախագահ
ՀՀ ԱլԳ ՔՀՖ ազգային պլատֆորմի անդամ
domjur3@rambler.ru
ՄՈՎՍԵՍ ԴԵՄԻՐՃՅԱՆ
ՀԽ ՔՀԿՀՀ կոլեգիայի անդամ,
«Երկխոսություն» գիտամշակութային կենտրոն ՀԿ,
փիլիսոփայական գիտությունների թեկնածու
d.movses@gmail.com
ՅՈՒՐԻ ՀՈՎԱԿԱՆՅԱՆ
ՀԽ ՔՀԿՀՀ կոլեգիայի անդամ,
«Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ,
փիլիսոփայական գիտությունների թեկնածու
haynar777@rambler.ru

ՀՀ Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի հայտարարությանը միանում են.
ԵԼԵՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀՀ Հանրային խորհրդի ժողովրդագրության և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ, պատմական գիտություններ թեկնածու
elenavard@rambler.ru
ՅՈՒՐԻ ՋԱՎԱԴՅԱՆ
ՀՀ Հանրային խորհրդի անդամ,
ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ
awd@hjni.am
ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ
ՀՀ Հանրային խորհրդի անդամ,
«Հայրենական ապրանքարտադրողների միություն» ՀԿ նախագահ
cot-am@yandex.ru
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՏԱՃԱՏՅԱՆ
Հանրային խորհրդի անդամ,
«Տեր-Տաճատյան» իրավաբանական, խոհրդատվական գրասենյակի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու
armen.ter-tachatyan@ter-tachatyan.am
ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան,
տնտեսագիտության թեկնածու
margaryana.61@mail.ru
ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ՀԽ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամ, քաղաքագիտության թեկնածու
ashaleksanyan@yahoo.com
ՆՈՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ նախագահ
ՀՀ ԱլԳ ՔՀՖ ազգային պլատֆորմի անդամ
pfcs@professionals@gmail.com
ԵՐՄՈՆՅԱ ԳՅՈՒԼԱՍԱՐՅԱՆ
ՀԽ ՔՀԿՀՀ անդամ,
«Պարադոքս» մշակութային և երիտասարդական ՀԿ նախագահ
munasmart@yahoo.com
ԳԵՎՈՐԳ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԽ ՔՀԿՀՀ անդամ,
«Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ,
ՀՀ ԱլԳ ՔՀՖ ազգային պլատֆորմի անդամ
gmanoukian@acrpc.am
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ
«Հուշամատյան» մարդու իրավունքների, պատմա-լուսավորչական և բարեգործական ընկերության խորհրդի նախագահ, սոցիոլոգ,
փիլիսոփայական գիտությունների թեկնածու
gmanoukian@acrpc.am
ԳԵՂԵՑԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆ
«Պրոգրես» ՀԿ նախագահ
geghetsik@live.com
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԽ ՔՀԿՀՀ անդամ,
«Արար» մշակութային ՀԿ, լրագրող
gevorg-hr@rambler.ru
ՌՈՒԶԱՆՆԱ ԿՐՊԵՅԱՆ
ՀԽ ՔՀԿՀՀ անդամ
«Թաթուլ Կրպեյան միություն» ՀԿ նախագահ
ruzanna.krpeyan@gmail.com
ՎԱՐԴԱՆ ՕՆԱՆՅԱՆ
ՀԽ ՔՀԿ հաձնաժողովի անդամ, հեռուստալրագրող,
vardanonanyan@gmail.com
ԼԻԱ ԻՎԱՆՅԱՆ
ՀԽ ՔՀԿՀՀ անդամ
«Կամար Արտ » հիմնադրամ
lia_ivanyan@yahoo.com
ՌՈՒԶԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
ՀԽ ՔՀԿՀՀ անդամ
«Աշխատանք և հայրենիք» ՀԿ
ՀՀ ԱլԳ ՔՀՖ ազգային պլատֆորմի անդամ
ruzanvayk@rambler.ru
ՆԱԶԵԼԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ
vnazeli@mail.ru
ՍԻՐԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀԽ ՔՀԿՀՀ անդամ,
«Տավուշի զարգացման» ՀԿ նախագահ
sirakmartirosyan@rambler.ru
ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԽ ՔՀԿՀՀ անդամ
Հայ-ռուսական սլավոնական համալսարանի դասախոս,
փիլիսոփայական գիտությունների թեկնածու
tatev_ha@live.ru
ԱԻԴԱ ԹՈՓՈՒԶՅԱՆ
«Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ նախագահ,
մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
aidatopuzyan@yahoo.com
ԹԱՄԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Արազա» ՀԿ նախագահ,
ՀՀ ԱլԳ ՔՀՖ ազգային պլատֆորմի անդամ
araza.ngo@gmail.com
ՍԱՇՈՒՐ ՔԱԼԱՇՅԱՆ
ՀՀ Վաստակավոր ճարտարապետ,
Հանրային Խորհրդի քաղաքաշինության ու
ճարտարապետության հարցերի ենթահանձնախմբի անդամ
qsashur@mail.ru
ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ
«Հավաստի տեղեկատվության քաղացիական նախաձեռնություն» ՀԿ նախագահ
ՀՀ ԱլԳ ՔՀՖ ազգային պլատֆորմի անդամ
ngohtqn@gmail.com
ԱՐԱՅԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
“Խաչակիր” մշակութային ՀԿ
ՀՀ ԱլԳ ՔՀՖ ազգային պլատֆորմի անդամ
khachakir@gmail.com
ՆԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ
«Հայտուր» սոցիալ-տնտեսական և մշակութային ՀԿ նախագահ
ՀԽ ժողովրդագրության և գենդերային հարցերի հանձնաժողովի անդամ
nardav55@yahoo.com
ՍԻՐԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՊՃՀ Հումանիտար գիտությունների կենտրոնի Պատմության և քաղաքագիտության բաժնի վարիչ, քաղաքագիտության թեկնածու
hovhannisyan1958@bk.ru
ՆԵԼԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՀՊՃՀ Հումանիտար գիտությունների կենտրոնիՊատմության և քաղաքագիտության բաժնի դասախոս, քաղաքագիտության թեկնածու
ԷԴԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀԽ ՔՀԿՀՀ անդամ, ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու
jurhistfac@armspu.am
ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ
ՀԽ ՔՀԿՀՀ անդամ, ՀՊՄՀ քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր
politright@armspu.am
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ
«Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ նախագահ
Փիլիսոփայական գիտություններ դոկտոր, պրոֆեսոր
manasyan-a22@mail.ru
ՔԵՌՅԱՆ ԳԱՐԻԿ
ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր
garik_keryan@mail.ru
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հայ-ռուսական սլավոնական համալսարանի
Քաղաքական տեսության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու
sarkishov@mail.ru
ՍԱՄՍՈՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
«Դեմոս» հետազոտական վերլուծական կենտրոնի նախագահ
Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու
mkkitaryans@yahoo.com

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close