Նորություններ

Համատեղ ընդլայնված նիստ՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի մասնակցությամբ

Կորոնավիրուսային համավարակի տարածման տեմպերով և ՀՀ-ում համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ օրերս կառավարության որոշմամբ 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս 30 օրով: Հետևելով իրավիճակի վերաբերյալ հանրային արձագանքին և կարևորելով թեմայի շուրջ առաջարկների վերհանումն ու կառուցողական դաշտում դրանց քննարկումը՝ Հանրային խորհուրդը և Պետաիրավական հարցերի հանձնաժողովը նախատեսում են հունիսի 20-ին, ժամը 12:00-ին ունենալ համատեղ ընդլայնված նիստ, որի ընթացքում կքննարկվեն արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված սահմանափակումների, ինչպես նաև հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված պարետի որոշումներին վերաբերող մի շարք առաջարկներ:

Քաղաքացիներն իրենց առաջարկությունները կարող են ներկայացնել publiccouncil@gov.am էլեկտրոնային փոստի հասցեով մինչև հունիսի 18-ը, ժամը 17:00-ն: Նախնական դիտարկումից հետո ստացված առաջարկները կամփոփվեն նիստի ընթացքում, և կառավարությանն ու պարետին կներկայացվի ՀԽ հավանությանն արժանացած առաջարկությունների ամբողջական փաթեթը:

Թեմայի վերաբերյալ զեկույցներ կներկայացնեն ՀԽ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Բալաբանյանը և ՀԽ անդամ Դանիել Իոաննիսյանը: Հանդիպումը կհեռարձակվի ֆեյսբուքյան ուղիղ եթերով:

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close