Նորություններ
Առցանց խորհրդատվություն Սամվել Մարտիրոսյանից

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մասնագիտական խորհրդատվություն է տրամադրել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին և ՀԽ Հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատու Լուսինե Մանուկյանին՝ պաշտոնական տեղեկատվական հարթակներն առավել պաշտպանված դարձնելու և առկա գործիքներն արդյունավետ կիրառելու նպատակով:
Հաշվի առնելով Հանրային խորհրդի՝ վերջին ամիսներին ունեցած ակտիվ գործունեությունը՝ ՀԽ քարտուղարությունը հետևողական է լինելու տվյալների պաշտպանության ու դրանց նկատմամբ հասանելիության հնարավոր ուղիների սահմանափակման հարցում: Ներքին աշխատանքային հաղորդակցությունն այսուհետ կկազմակերպի առավել անվտանգ հարթակներում: