Նորություններ

Կայացել է Հանրային խորհրդի օպերատիվ շտաբի նիստը

Սույն թվականի դեկտեմբերի 7-ին կայացել է Հանրային խորհրդի օպերատիվ շտաբի նիստը, որը վարել է ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Օրակարգում ընդգրկված են եղել հետևյալ հարցերը.1) ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո Հանրային խորհրդի համար ուրվագծվող անելիքները,2) հանրության շրջանում կայունացման, կոնսոլիդացման ու լարվածության մեղմման գործում Հանրային խորհրդի անելիքները, 3) ներքաղաքական իրավիճակի և կառավարության անելիքների վերաբերյալ առաջարկությունների նախագծի քննարկում և ընդունում:4) «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների քննարկում և ընդունում:Հանրային խորհրդի կողմից ընդունվել է օրակարգի 4-րդ հարցի վերաբերյալ դիրքորոշման տեքստը, որը սահմանված կարգով հրապարակվել է Հանրային խորհրդի կայքում և ուղարկվել է լրատվամիջոցներին:Մյուս հարցերի վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Հանրային խորհրդի անդամները կողմ են արտահայտվել հասարակության համար բախտորոշ այս իրավիճակում կառույցի գործունեության ակտիվացմանը:

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close