Նորություններ
«Դուք մեծ երաժիշտ եք, մեծ մտավորական»․ Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին

Սիրելի՛ մաեստրո, հարգարժա՛ն պարոն Մանսուրյան,
Իմ և Հանրային խորհրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։
Ձեր ստեղծագործական ճանապարհը մի փառապանծ էջ է, որն իր ուրույն ու անփոխարինելի տեղն ունի մեր մշակութային գանձարանում։
Դուք մեծ երաժիշտ եք, մեծ մտավորական, և հպարտ ենք, որ Ձեր կյանքի մի հատված շաղկապված է եղել նաև Հանրային խորհրդի գործունեությանը։
Եղե՛ք առողջ, ստեղծագործական ավյունով լի և շարունակեք Ձեր ներկայությամբ զարդարել մեր երաժշտարվեստն ու մեր իրականությունը։
Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան